Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Փաստորեն, լավ «աճել» ենք

Փաստորեն, լավ «աճել» ենք
29.05.2013 | 17:31

«Ծրագրի իրականացմանն էապես նպաստել են այն օրենքները, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից և այն համատեղ աշխատանքը, որ մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք»,-այսօր ԱԺ-ում 2012-ի բյուժեի կատարողականը ներկայացնելուց հետո ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով պատգամավորներին համատեղ աշխատանքի համար: Իսկ մինչ այդ վարչապետը թվերի լեզվով ներկայացրեց անցնող տարում տնտեսության ոլորտները:
Գործադիրի ղեկավարի հավաստիացմամբ` տնտեսության վերականգնման միտումը շարունակվել է այս տարի ևս, տնտեսական աճի համար շարունակում է գերակա լինել արտահանելի հատվածը: Բոլոր ոլորտներում, ըստ վարչապետի, աճի տեմպերը կան: «Թեև փոքր-ինչ դանդաղ, տնտեսության արտաքին հատվածում ևս դրական ձեռքբերումներ են արձանագրվել»,-վստահեցրեց գործադիր իշխանության ղեկավարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ